News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դատաիրավական բարեփոխումներն այսօր ամենախնդրահարույց հարցերից մեկն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է ներդրումների խթանման համար անհրաժեշտ օրենսդրական, մասնավորապես դատաիրավական բարեփոխումների գործընթացը։

«Դա մեր ընթացիկ ամենախնդրահարույց հարցն է։ Ընդ որում, այստեղ հարցերը միայն դատական համակարգի անկախության խնդիրը չէ, մենք բանկային համակարգի հետ մեր շփումների ընթացքում մի շատ տարօրինակ փաստ արձանագրեցինք, որ մոտ 300 միլիարդ դրամ այսօր բանկային համակարգում գտնվում է սառեցված վիճակում, որոնցից 150-ի պարագայում կա ֆորմալ դատական վեճ, բայց դե ֆակտո դատական վեճ չկա։ Այսինքն՝  նա, ով պետք է վճարի՝ ընդունում է, որ պիտի վճարի, իսկ նա, ով պետք է ստանա, ընդունում է, բայց քանի որ դատական գործընթաց պետք է անցնի,  այդ գումարը տեղից տեղ չի կարող տեղաշարժվե, առանց դատարանի վճռի , իսկ այդ դատական գործերը երբեմն տևում են տարիներ, որովհետև դատական համակարգը ծանրաբեռնված է։ Սա կապված է դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդրի հետ, քանի որ դատական համակարգը պատշաճ ձևով չի կարողանում սպասարկել տնտեսությունը։

Օրինակ, Երևանի կենտրոնում այս պահին կան մի քանի ներդրումային ծրագրեր՝ մի քանի հարյուր միլիոնի ծրագրեր, որոնք երկար ամիսներ կանգնած են, օրինակ հարևանի հետ  դատական վեճի պատճառով։ Դատական համակարգի փոփոխությունը կրկին այն ոլորտն է, որտեղ շատ արագ պրոցեսներ հնարավոր չեն, երկրորդն էլ՝ անթույլատրելի են։ Երբ շատ երկրների փորձն ուսումնասիրում ենք, այնպես է եղել, որ դատական համակարգի բարեփոխումները բերել են կոլապսի, այսինքն՝ երկրում դատարան չի եղել, հիմա մենք բողոքում ենք, որ ամիսներով ձգվում են, բայց եղել են դեպքեր, որ մի իքս պահի երկրում դե ֆակտո դատարան չի եղել։ Ես ձեր հարցին ուղիղ եմ պատասխանում՝ ես գոհ չեմ։ Եթե մեր դժգոհությունը փոխակերպվի էմոցիոնալ գործելակերպի, դա կարող է վնասներ բերել։ Այստեղ ամենակարևորը հետևողականությունն ու համբերությունն է, որբ մենք ունենանք ինստիտուցիոնալ արդյունք»,– ասել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ