News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ-ը, առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը. այս անգամ տոնական տրամադրություն էր քաղաք Վանաձոր, Լուսավորչի 38/1 հասցեում, որտեղ տեղակայված է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ նորաբաց «ԼՈՌԻ» մասնաճյուղը:

«ԼՈՌԻ» մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Լոռու մարզում:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ԼՈՌԻ» մասնաճյուղի կառավարիչ Արմեն Թումանյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Բանկի աշխատակիցների և հյուրերի ներկայությամբ կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը:

«ԼՈՌԻ» մասնաճյուղում ֆիզիկական և իրավաբանական անձինք ոչ միայն հնարավորություն կունենան օգտվելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսակները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, այլև իրազեկված կլինեն մշտապես թարմացվող նոր պրոդուկտների պայմաններին:

 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց «ԼՈՌԻ» մասնաճյուղում հաճախորդների և գործընկերների համար ստեղծված են հարմարավետ ու ապահով սպասարկման բոլոր պայմանները, իսկ հմուտ և փորձառու աշխատակիցները պատրաստ են պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի:

Մոտ 30 տարի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ անհատապես կարևորելով յուրաքանչյուրին:

Նշենք, որ որակի, մատչելիության և հուսալիության սկզբունքով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների և գործընկերների վստահությանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ավելի քան 60 մասնաճյուղերի ցանցը համալրող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում Բանկի մասնաճյուղերի նոր կոնցեպտին համապատասխան: Այստեղ համատեղվում են նորագույն տեխնոլոգիաները և նորաոճ դիզայնը՝ հաճախորդների հետ աշխատանքում պահպանելով Բանկի բարձր վարկանիշը և նորարարական մոտեցումները:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ապագայի հուսալի ճանապարհ…

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ի առաջին կիսամյակում բանկային համակարգի շահույթն աճել է 2,2 մլրդ դրամով
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը
Նոր մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում...
IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով
Կարևոր նախապայման է աշխատանքի հանդեպ ցուցաբերել նույն մոտեցումը , ճիշտ կերպով գործընկերների հետ կապեր ստեղծել...
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում
Յունիբանկի պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք...
Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է Նիկոլ Փաշինյանին
Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է...
Ամենաշատ