News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ավրորա մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել Ավրորայի բարի կամքի դեսպանները։ “Smoke-free world” հիմնադրամի նախագահ Դերեք Յահը տասնամյակներ շարունակ պայքարում է ծխելու դեմ, այդ ոլորտի լավագույն միջազգային փորձագետներից է։ Առաջին հանրային հեռուստաալիքի եթերում Սոնա Աղբալյանի հետ զրույցում  նա ներկայացնում է, թե հակածխախոտային պայքարի ինչ արդյունավետ միջոցներ կան։

Բարի գալուստ Հայաստան, պարոն Յահ։ Մեր առողջապահության նախարարը սկսել է «Անծուխ Հայաստան» արշավը, բայց դա արժանացել է հանրության սուր արձագանքին։ Որպես «Անծուխ աշխարհ» հիմնադրամի նախագահ, ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը։

Նախ, ինձ թվում է, որ ձեր երկրում նվազել է ծխող տղամարդկանց քանակը, բայց այն կարող է նորից աճել։ Մենք պետք է կանխենք դա՝  կիրառելով ընդունված մեթոդները։ Դա պետք է լինի նաև հիվանդանոցներում և կլինիկաներում։ Բժիշկները պետք է ավելի շատ խոսեն ծխելու վնասների մասին։ Մինչև բժիշկները ոտքի չկանգնեն, մենք հաջողության չենք հասնի։  Երկրորդ, պետք է կրճատել տեղական արտադրանքի ծավալը և քաջալերել  էլեկտրոնային սիգարետի կիրառումը, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ Իհարկե, կարող են լինել մտահոգություններ, որ այս ամենը ձեզ համար լավ չէ, ծխողներին այդ լուծումը կարող է կատարյալ չթվալ, բայց դա նվազեցնում է թոքի քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների ռիսկերը։ Ինչ վերաբերում է կանանց, ես տեսա Բոտերոյի «Ծխող կնոջ» արձանը և հուսով եմ, որ նա կլինի միակ ծխող կինը Հայաստանում։ Բայց, ցավոք, շատ երիտասարդ կանանց տեսա հուկա բարերում և սրճարաններում, և շատերն էլ նոր են սկսում ծխել։  Պետք է հասկանալ՝  ինչպես լուծել  երիտասարդ կանանց խնդիրը, հակառակ դեպքում այն հաջողությունը, որ գրանցվել է տղամարդկանց ծխելու դեմ պայքարում, կարող է ձախողում դառնալ  կանանց ծխելու պատճառով։  Եվ երրորդ կետը, որ կցանկանայի առանձնացնել, այն է, որ այստեղ շատ տեխնոլոգիական և գիտական հանդիպումներ եմ ունեցել և տեսել նորարարական տեխնոլոգիաների առաջընթացը։ Դա պետք է կիրառել  ծխելու դեմ պայքարում։ Հիմա գիտությունն ու նոր տեխնոլոգիաներն անդրադառնում են կյանքի շատ ասպեկտներին, բայց աշխարհը, նաև Հայաստանը, պետք է դրանք ուղղի նաև ծխելու դեմ պայքարում հաջողության հասնելուն։

Կարծում եք՝  ծխախոտի գների բարձրացումը կարո՞ղ է ինչ-որ կերպ օգնել խնդրի լուծմանը։

Ամենուր այդպես է․ եթե ծխախոտի գինը բարձրանում է, ծխելու ցուցանիշը նվազում է կամ առնվազն դանդաղում երիտասարդների շրջանում։  Այնպես որ՝ այո, հարկերի ու ծխախոտի գնի բարձրացումն ամենակարևոր գործոններից է։ Բայց նաև պետք է ուշադրություն դարձնել առևտրի ծավալի նվազման խնդրին և համոզվել, որ դա բացասական ազդեցություն չի ունենա։

Մեզ խորհուրդ տվեցիք նորագույն տեխնոլոգիաներ կիրառել։ Դուք ի՞նչ միջոցների եք դիմել։

Կարծում եմ, որ ծխելու տեմպը նվազեցնելու հարցում կարող է օգնել  նույնիսկ սովորական սմարթֆոնը, որ կարող է վերահսկել մարդու վարքագիծը նույնիսկ առանց հիվանդանոց գնալու ու բժիշկի դիմելու․ նշումների, ծրագրերի միջոցով։ Հետո պետք է կիրառել միջոցներ, որ պակաս վնասակար են, օրինակ՝ էլեկտրոնային սիգարետը։ Եթե միացնենք այս երկուսը, ծխելու ցուցանիշը կընկնի, հատկապես տղամարդկանց դեպքում։

Ձեր գործունեության երեսուն տարում հավանաբար շատ խնդիրներ եք ունեցել ծխախոտ արտադրող գործարարների հետ։ Ինչպե՞ս եք կարողացել համաձայնության գալ։

Եթե խոչընդոտները չհաղթահարես, առաջընթաց չես ունենա։ Պետք է շարունակես առաջ շարժվել։ Իհարկե, ծխախոտ արտադրող ընկերությունները խնդիրներ են ստեղծում․ նրանք ընդդիմանում են հարկերին, զգուշացումներին, բազմաթիվ այլ բաների, բայց ծխախոտի արդյունաբերության մեջ նկատելի են նաև նորարարական տարրերը։ Նրանք էլ առաջ են նայում, փորձում են կրճատել այրվող ծխախոտի արտադրությունը, փոխարինել  էլեկտրոնային կամ նմանատիպ այլ արտադրանքով։ Պետք է մտածենք ոչ թե արտադրողներին հակադրվելու, այլ այն մասին, թե ինչքան մարդ է հավատում, որ նիկոտինի ցանկացած տեսակ վտանգավոր է․ դա ճիշտ չէ։

Այսինքն, էլեկտրոնային սիգարե՞տն էլ լուծում չէ։

Դա լուծում է ծխողների, ոչ թե չծխողների համար։ Եթե ծխող ես ու ծխել ես քսան տարի, անցումը էլեկտրոնային սիգարետին իհարկե էականորեն կնվազեցնի թունավոր արտանետումների ազդեցությունը քեզ վրա։ Բայց դա պայքարի ամբողջ փաթեթի միայն մի մասը կարող է լինել։ Մենք պետք է կենտրոնանանք ոչ թե այն բանի վրա, թե մարդիկ ինչ են օգտագործում, այլ թե որն է մեր նպատակը, իսկ դա քաղցկեցի ու սրտի հիվանդությունների կանխարգելումն է։

Երբևէ ծխե՞լ եք։

Ոչ, չեմ ծխել, բայց իմ ընկերները, ընտանիքիս անդամները, ցավոք, ծխում են։

Մեզ կպատմե՞ք երեսուն տարվա ձեր պայքարի արդյունքների մասին, և ինչպես եք տեսնում անծուխ աշխարհն ապագայում։ Կամ տեսնու՞մ եք այդ ապագան, և ի՞նչ ժամանակահատվածում։

Ես տասը տարի եմ անցկացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ Աշխատանքիս մեծ մասը նվիրված է եղել ծխելը նվազեցնելուն ուղղված շրջանակային համաձայնագրին։ Պետք է ասեմ, որ դա հարաբերականորեն հաջողված է։ Աշխարհի շատ երկրներում նվազեց ծխելու ցուցանիշը։ Հիմա իմ մտավախությունն այն է, որ այդ տեմպն ընկնում է։ Մեկ այլ արդյունքն այն է, որ կենտրոնացել ենք նաև երեխաների վրա։ Մենք պետք է գիտակցենք, որ այսօրվա ծխողը կարող է ծխել ևս երեք, չորս, հինգ տասնամյակ, եթե մենք չաջակցենք նրան։ Այնպես չէ, որ ծխողները հիմար են և չեն գիտակցում իրենց շահը։ Մենք պետք է աշխատենք նրանց հետ՝ ավելի լավ լուծումներ գտնելու համար, որովհետև եթե նրանք դադարեն ծխել, կշահեն նաև նրանց շրջապատի մարդիկ։

Ինչպիսի՞ վիճակ է ձեր երկրում։

Ես ապրում եմ Միացյալ Նահանգներում, բայց ծնվել եմ Հարավային Աֆրիկայում։ Այնպես որ կարող եմ ներկայացնել երկու ցուցանիշ։ Վերջին մի քանի տասնամյակում Հարավային Աֆրիկայում մեծ  առաջընթաց է գրանցվել, հիմնականում հարկային քաղաքականության շնորհիվ։ Միացյալ Նահանգներում վիճակը շատ լավ է։ Բնակչության 20%-ն է ծխում, երիտասարդների շրջանում՝ 5%, նույնիսկ 4%-ը։ Դա հրաշալի ցուցանիշ է։ Խնդիրն այն է, որ ծխողների հետ աշխատելը դժվար է։ Նրանք հիմնականում հոգեկան առողջության խնդիրներ ունեն կամ ամենաաղքատներն են, կամ անտեսված են հասարակության կողմից։

Ինչպե՞ս է պետք օգնել հասարակությանը։ Ինչպե՞ս համոզել, որ ծխելը վտանգավոր է։

Կարծում եմ, մարդկանց մեծ մասն ընդունում է, որ ծխելը լավ չէ։

Այստեղ՝ Հայաստանում, մեծ խնդիր ունենք, որովհետև երբ օրինագիծը ներկայացվեց, հասարակությունը չընդունեց այն։

Երեսուն-քառասուն տարվա փորձը ցույց է տալիս, որ միայն մեկ բան կարող է մեծ փոփոխություն մտցնել  ծխախոտի դեմ պայքարում․ դա կլինի, եթե բժիշկները խոսեն իրար հետ։ Եթե նրանք հանդես չգան հեռուստատեսությամբ, չխոսեն իրենց այցելուների հետ, չհանդիպեն կառավարության անդամների հետ, եթե լռեն, ծխելը շարունակվելու է։ Եթե բժիշկներն ակտիվանան, ծխելու տեմպերը կնվազեն։ Լավագույն բանը, որ Միացյալ Նահանգներում և Միացյալ  Թագավորությունում պատահեց մոտ հիսուն տարի առաջ, այն էր, որ բժիշկները միավորեցին իրենց զեկույցները։ Չգիտեմ՝ արդյոք հայաստանցի բժիշկները այդպիսի մեծ զեկույցներ պատրաստե՞լ են։ Հարկերը, գները բարձրացնելը կարող են դառնալ երկարաժամկետ լուծումներ, բայց եթե ուզում եք խնդիրը լուծել հիմնովին, ավելի մեծ դեր պետք է ունենան բժիշկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ը առանց Lightning բնիկի «բարձրագույն» դասի iPhone կթողարկի
2021թ․ երկրորդ կեսին Apple-ը առանց Lightning բնիկի «բարձրագույն» դասի iPhone կթողարկ․․․
ԱՄՆ ոստիկանությունը փորձարկում է ոչ մահացու զենք հանցագործներին բռնելու համար
Նորույթը մտածել են Արիզոնայի ինժեներները...
Քննարկվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ԱԱԾ 2020 թ. բյուջետային հատկացման հայտերը
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները...
ԵՄ-ն որոշել է արգելել Facebook Libra-ն
Բրյուսելը զբաղված է սեփական թվային արժույթի ստեղծմամբ, որը պետք է օրինական այլընտրանք դառնա մասնավոր ընկերությունների ստեղծածներին…
Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Տակեո Կանադեին (ֆոտո)
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար․․․
ԱՄՆ-ը նախազգուշացնում է գործընկերներին «անհուսալի» 5G ցանցերի ռիսկերի մասին
ԱՄՆ դաշնակիցները պետք է իմանան անհուսալի 5G ցանցերի մասին...
Ամենաշատ