News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մել Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի նկարահանման թեմայի շուրջ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո «Հրապարակ» թերթը պարզաբանում է խնդրել  Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանից։ «Ես իր թիկունքին կանգնած չեմ․․․ ես չեմ ապրելու Հայաստանում։ Ես ամաչում եմ, հայ տղամարդ լինելով, ամաչում եմ Հայաստանում ապրել․․․ մենք ասել  ենք՝ աղջիկ ջան, մի՛ արա, ասել է՝ աղջիկը դու ես»:

Ալավերդյանը վրդովվել է՝ լսելով Դալուզյանի անունը.  «Ձեր վարչապետն ասաց՝  ես նրա տերն եմ, պատին կծեփեմ, եթե որևիցե մեկը հակառակ բան ասի»: Ալավերդյանը վկայել է, որ Դալուզյանը որակազրկվել է դոպինգ ընդունելու պատճառով.  ««Ստանազանոլ», որը կոչվում է տղամարդու հորմոն։ Փաստաթուղթ եմ ստացել Միզազգային օլիմպիական կոմիտեից, որ էդ աղջիկն օգտագործել է չթույլատրվող նյութ։ Դրանից հետո  նա ինձ համար այլեւս չկա,  ես չունեմ  նրա հետ կապ, ես չգիտեմ իրեն,  չեմ ճանաչում․․․ ինքը փոխել է անուն-ազգանունը, փոխել է իր հայրենիքը, մայրենիքը, կնքամայրը, կնքահայրը», ասել է Փաշիկ Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ