News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդեւանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։ Այս մասին հաղորդում է Pastinfo.am-ն։

Հիշեցնենք, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը 2 անգամ մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված։

Ըստ պաշտպան Ա․ Վարդեւանյանի՝ դատավոր Ա․ Դանիելյանն այս որոշումները կայացրել է նյութական ու դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, խախտվել է ՄԻԵԴ Կոնվենցիայով ամրագրված մարդու արդար դատաքննության իրավունքը։ Նիստը նախագահող դատավորը պարբերաբար թույլ չի տվել պաշտպանական կողմին ներկայացնել իր դիրքորոշումը, զրկել իրենց խոսքի իրավունքից, ինչն աննախադեպ է դատական պրակտիկայում, հատկապես կալանքի հարցի քննության շրջանակներում։

Ռ․ Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաեւ դատավոր Ա․ Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենքից շատ է շահագրգռված արդար դատով եւ նշել էր պոտենցիալ ազդեցության օբյեկտի բացակայությունը: «10 տարի անց ես չեմ կարող փոխել ԱԴ հայտարարելու մասին իմ հրամանը: Սա փաստ է, որից ես չեմ հրաժարվում: Հանդիպման փաստը նույնպես փաստ է: Չկա դրդապատճառ, չկա ներգործության սուբյեկտ: Այստեղ նստած մարդիկ իրենց թույլ չեն տա խնդրանքով դիմել որեւէ մեկին, որը կվիրավորի նրանց արժանապատվությունը: Ես ամոթից կմեռնեի, եթե ստիպված լինեի որեւէ մեկին խնդրել ռետուշավորել իր ցուցմունքները: Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է»,- հայտարարել էր Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ