News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կալիֆոռնիայում միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 2 աշակերտ է զոհվել: «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ 6 մարդ վիրավորում է ստացել Հարավային Կալիֆոռնիայի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Բոլորին հոսպիտալացրել են: Ավելի ուշ հիվանդանոցում ստացած վնասվածքների հետեւանքով մահացել են 16-ամյա աղջիկ եւ 14-ամյա դեռահաս:

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի գրասենյակի թվիթերյան հաղորդագրությամբ խոսքը Սանտա Կլարիտա քաղաքի Սոգուսի միջնակարգ դպրոցի մասին է: Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ դպրոցում տեսել են կասկածելի տղամարդու սեւ հագուստով:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրաձգության մեջ կասկածվողը հսկողության տակ է վերցվել, նա եւս հիվանդանոցում է:

Ոստիկանության տրամադրության տակ հայտնված տեսանյութում հստակ երեւում է, թե կասկածյալն ինչպես է իր ուսապայուսակից հանում 45 տրամաչափի կիսաինքնաձիգ ատրճանակը եւ կրակում 5 մարդու վրա, իսկ հետո կրակում է իր գլխին: Առայժմ հայտնի է, որ այդ օրը նրա ծննդյան օրն էր:

Սոգուսի միջնակարգ դպրոցը եւ այս շրջանում մյուս դպրոցները անմիջապես փակվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ