News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները, հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է, փոխանցում է DW-ն:

«Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ ջախջախիչ ցուցմունքները հաստատել են կաշառակերության փաստերը»,- նշել է Փելոսին: Նրա խոսքով՝ Թրամփը իշխանությունը չարաշահել է եւ խախտել իր երդումը, երբ սպառնում էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնել իր քաղաքական հակառակորդի դեմ քննության անցկացման դիմաց:

Նենսի Փելոսին պարզաբանել է, որ կաշառակերությունը Թրամփի պարագայում համարում է նրա գործողություն ըստ quid pro quo (ծառայություն ծառայության դիմաց) սկզբունքի։ «Մենք այստեղ խոսում ենք լատիներենով... quid pro quo-ն կաշառակերություն է։ Եվ դրա մասին ԱՄՆ Սահմանադրությունում կա իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ»,- ասել է խոսնակը։ «Դա նախագահի ակներեւ փորձն էր՝ առավելություն ստանալ 2020 թվականի ընտրություններում»,- նշել է Փելոսին։ Նա ավելացրել է, որ համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ կաշառակերությունը առիթ է պետծառայողներին, այդ թվում՝ նախագահին պաշտոնից հեռացնելու համար։

Քաղաքական սկանդալը ԱՄՆ-ում բռնկվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի հետ կապված, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը, ԶԼՄ-ների տվյալներով, փորձել է Կիեւին պարտադրել հետաքննություն սկսել 2020-ի նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր մրցակից Ջոզեֆ Բայդենի, ինչպես նաեւ նրա որդու՝ Հանթերի դեմ։

Թրամփը հերքել է ճնշման մեղադրանքները՝ այդ հեռախոսազանգն անվանելով «բարեկամական», եւ թույլ է տվել հրապարակել զրույցի սղագրությունը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի պատրաստման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ