News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը ՍԴ դատավորներից ազատվելու նոր սցենար է մշակել: Փաստորեն, մի կողմից իրավական գրոհն է շարունակվում, մյուս կողմից` նույն ուժով դիմադրությունը: Գործադիրը խորհրդարանին առաջարկում է հրատապ ընդունել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագծերը, որոնց առանցքային առաջարկով` եթե ՍԴ անդամը մինչեւ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը հրաժարական տա, ապա կենսաթոշակ կստանա հրաժարականի պահին ստացած աշխատավարձի ու հավելավճարի չափով մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը:

Գործադիրը «Սահմանադրական դատարանի» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքների այս փոփոխությունները նախօրեին ուղարկել է ԱԺ՝ արտահերթ ռեժիմով հաստատման: Ինչո՞վ է պայմանավորվում այս հապճեպությունը…

Օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ասել է. «Հաշվի առնելով Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի բարձր մակարդակն ու դրա հնարավոր ազդեցությունը դատական մարմինների ձեւավորման վրա` մենք խնդիր ենք դրել տարբեր գործիքներով ստուգել դատավորների եւ իրավապահների բարեվարքությունը, եւ վաղ կենսաթոշակի ներդրումն այս ուղղությամբ հերթական քայլն է»:

Դժվար է, անշուշտ, հասկանալ, թե վաղ կենսաթոշակի ուղարկելը ինչպիսի ուղիղ կապով է ստուգում դատավորի բարեվարքությունը: Այստեղ նկատենք, որ մեկ այլ հիմնավորում էլ կա. ՀՀ նոր Սահմանադրությամբ ՍԴ 9 դատավորներին պետք է ընտրի ԱԺ-ն կառավարության, դատավորների ընդհանուր ժողովի ու ՀՀ նախագահի առաջադրած 3-ական թեկնածուներից:

Բայց Բադասյանը մտահոգվել է, որ այս մոդելը հնարավոր չի լինի կիրառել, որովհետեւ սահմանադրական փոփոխություններից առաջ արդեն պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել են հին կարգով: Վարչապետ Փաշինյանն էլ տարակուսել է` եթե կառավարությունը ոչինչ չփոխի, ապա սահմանադրական այդ մոդելը հնարավոր չի լինի կիրառել մինչեւ 2035թ.-ը, երբ ավարտվելու է այսօրվա ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն ասել է, թե տեղյակ է կառավարության այս նախաձեռնությունից, բայց շեշտել է, որ կամավորության սկզբունքն է գործելու, այդ փաստաթուղթը պարզապես չի կարող ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի հարկադրանք ունենալ: «Ոչ մեկը չի կարող որեւէ դատավորի հարկադրաբար թոշակի ուղարկել»,- ամփոփել է Ա.Գյուլումյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Պարոնայք եւ տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել».Գեւորգ Գորգիսյան
«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77...
«Ժողովուրդ». Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են
Բայց այ «Օլիմպավան» համալիրը խախտումներով է կառուցվել...
«Հրապարակ». Ֆինանսների փոխնախարարը իսկական «Նոստրադամուս» է. էքստրասենսի հատկություններ ունի
Սակայն Բրուտյանը այս ամենը գրել է հոկտեմբերի 4-ին՝ 6 օր ավելի շուտ, քան այդ ամենը տեղի կունենար...
«Ժողովուրդ». Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ
Եվ պարզվում է, որ ԱԱԾ-ում ուժ կիրառելու հիմքերը ստեղծվել են ավելի ուշ՝ ապրիլ-մայիսին՝ տեղեկանքներ կազմելով...
«Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ
Հանգիստ, ինքնավստահ` հաղթողի դիրքերից են տեղի ունենալու...
«Հրապարակ». Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք
Մարդիկ հիշեցին, որ Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 միլիոն դրամ էին ծախսում...
Ամենաշատ