News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ռուսական լրատվամիջոցները տարածեցին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունը, որով նա ցանկություն էր հայտնել բացելու չեչենական Իտում Կալի բնակավայրից մինչև վրացական Շատիլի գյուղ տանող ավտոճանապարհը:

Ըստ վրացական մեր աղբյուրի՝ Իտում Կալիից մինչև վրացական սահման ճանապարհը երթևեկելի է, այդ թվում՝ նաև մարդատար ավտոմեքենաների համար, այն կառուցվել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, իսկ վրացական կողմից մինչև ռուսական սահման ընդամենը 2 կմ է: Ճանապարհը վերանորոգման կարիք ունի, բայց չի շահագործվում սահմանային անցակետի բացակայության պատճառով:

Այս ճանապարհը կարող էր այլընտրանք լինել Վերին Լարսի ավտոճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ