News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ կատարված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ, որոնց առթիվ դատախազության հանձնարարությամբ նախապատրաստվել են նյութեր:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը, արդյունքում երեք դպրոցներում պարզված հանգամանքների առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես, ոստիկանության Կումայրի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյումրու թիվ 24 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2014-2018թթ. տարբեր ժամանակահատվածներում որպես գործավար, հավաքարար, գրադարանավար և տնտեսվար գրանցվել են անձինք, որոնք փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Մեկ դեպքում է պարզվել , որ անձին բակապահի հաստիքին 0.5 դրույքով նշանակելուց մոտ մեկ ամիս անց, այդ ընթացքում աշխատանք չկատարելու պայմաններում, տրամադրվել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդ: Աշխատաժամանակի տեղեկագրերի կեղծմամբ այդ անձանց անվամբ որպես աշխատավարձ կամ այլ վճարումներ, հատկացվել է ընդհանուր շուրջ 3 մլն դրամ, որը  վատնման կամ յուրացման եղանակով հափշտակվել է:

Նշված փաստերի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում նախապատրաստված նյութերով էլ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անձը 2017թ. օգոստոսից մինչև 2019թ. փետրվար գրանցված է եղել որպես համակարգչային օպերատոր, չի հաճախել աշխատանքի, սակայն նրան է փոխանցվել կազմակերպության դրամական միջոցներից վճարված խոշոր չափերի ընդհանուր մոտ 1.4մլն ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև տրամադրվել է նախ նախածննդյան և հետծննդյան, ապա երեխայի խնամքի նպատակային արձակուրդ:

Նույն բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է նաև, որ 2019թ. օգոստոսի 27-ին «Լեռնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո անձը փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն պաշտոնեական կեղծիք կատարելով հաստատել է մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ իր անվամբ բոլոր աշխատանքային օրերին աշխատանքային պարտականությունները կատարած լինելու հանգամանքը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը: Ապա շրջանառության մեջ դնելով բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը՝ ստացել և յուրացման եղանակով հափշտակել է իր անվամբ հաշվարկված և կազմակերպության դրամական միջոցներից վճարված զգալի չափերի գումարները:

Նկատի ունենալով, որ նշված վերջին երկու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանության Ախուրյանի բաժնում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս ոլորտում ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ, որոնց արդյունքների մասին նաև կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Ամենաշատ