News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանում «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը համաժողով է կազմակերպել հանրային–քաղաքական արդիական թեմաներով:

Համաժողովին կքննարկվեն հետեւյալ հարցերը.

•        Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

•        հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

•       դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ «Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:

Վազգեն Մանուկյանը իր բացման խոսքում նշեց, որ ակումբը դեռ ձեւավորման շրջանում է. «Մենք անցկացրել ենք մի քանի քննարկումներ կապված Արցախի հարցի, տնտեսության, անվտանգության խնդիրների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ դեռեւս անդամության հարցը բաց են թողել, որպեսզի մարդիկ ազատորեն կարողանան գալ, միանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ