News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այսօր իշխանությունից դուրս կան 5-6-7 տարբեր ուժային կենտրոններ, որոնց մտահոգությունները մեծ հաշվով նույնն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբն ի վերջո դառնա քաղաքական ուժ, դնի քաղաքական նպատակներ, նա պատասխանեց. «Կկարողանա՞ն նրանք գտնել այն ոսկե միջինը, միասնական օրակարգը... կարծում եմ՝ անհրաժեշտ է այսօր Հայաստանում ձեւավորել 1-2 հստակ օրակարգ, որոնց շուրջ հասարակությունը կհամախմբվի»:

Անդրադառնալով անվտանգության, Արցախի ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, նա նշեց, որ այս դեպքում քաղաքականություն ասելը հանցանք կունենա իր մեջ, որովհետեւ հստակ քաղաքականություն չկա էլ:

«Մենք այս 1,5 տարվա մեջ տեսել ենք շատ տարբեր հայտարարություններ, արդեն արձանագրել ենք մեր նախկին դիրքերից որոշ զիջումներ եւ այն, ինչ կատարվում է բանակցային գործընթացում, մտահոգիչ է:

Բանակցությունները, փաստորեն, մտել են փակուղի, իսկ դա կարող է մեծացնել պատերազմի վտանգը: Մեկն ասում է փաստաթուղթ չկա սեղանին, մյուսներն ասում են կա:Ի վերջո, որն է այն քաղաքականությունը, որ նույնական է Արցախի իշխանությունների հետ: Մեկ տարի առաջ ասածները եւ այսօր ասածները իրար ուղղակի հակասում են»,-ասաց Աղվան Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ