News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


Հայաստանի 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված չէ մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ը 10 մլն ծառերի տնկումը: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունն, ավելի շուտ, ուղղակի հովանավորներ գտնելու փորձ էր եւ վարչապետի «բարի կամքը»: «Սա ուղղակի հայտարարություն էր՝ հույսով, որ մեր հանրությունը գործուն մասնակցություն կունենա եւ ինչ-որ կերպ հանգանակություն կսկսի վարչապետի այդ գաղափարի կամ հայտարարության իրականացման համար»,- պարզաբանեց Թանդիլյանը՝ հավելելով, որ ամենահամեստ հաշվարկներով այդ նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ: Նա նաեւ նշեց, որ բյուջեի նախագիծը չի նախատեսում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացում, որի կարեւորության մասին բազմիցս հայտարարել է Կառավարությունը:

Ըստ նրա՝ նախագծում ոչ մի բառ չկա արեւային էներգիայի եւ վերականգնվող էներգիայի այլ այլընտրանքային տեսակների դերի մեծացման մասին: «Այդուհանդերձ, Կառավարությունն իր միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է մեծացնել այլընտրանքայիմն էներգիայի դերը՝ հասցնելով 2,7 տոկոսի: Սակայն եթե Հայաստանի բյուջեում այս խնդրի իրականացման համար որեւիցե ծախսեր նախատեսված չեն, ապա դա ինչպես կարելի է բնորոշել, եթե ոչ սովորական հայտարարություն»,- պարզաբանեց Թանդիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ