News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կարող են հանգեցնել էթնիկական աղետի։ Դամասկոսը դեմ է Անկարայի նախաձեռնությանը՝ սիրիացի փախստականներին վերադարձնել թուրքական բանակին ենթակա տարածքներ, քանի որ դա համարում է պատրվակ գրոհայիններին իրենց ընտանիքներով այնտեղ վերաբնակեցնելու համար, ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։

«Ոչ ոք չի հավատում, որ Թուրքիան ցանկանում է երեք միլիոն սիրիացի փախստական վերադարձնել այդ շրջան։ Դա հումանիտար ցուցանակ է պատրանք ստեղծելու համար։ Եթե անգամ ցանկանար դա անել, ապա դա անհեթեթություն է, չէ՞ որ իրադարձությունների այդպիսի զարգացումը կհանգեցնի կոնֆլիկտի հողի սեփականատերերի՝ տեղի քաղաքներում եւ գյուղերում ապրող մարդկանց, անշարժ գույքի եւ գյուղատնտեսական հողերի սեփականատերերի եւ վերաբնակների միջեւ, որովհետեւ այդ շրջանների օրինական բնակիչները չեն զիջի իրենց իրավունքները իրենց տարածքների հանդեպ։ Դա նշանակում է, որ նման կոնֆլիկտը կունենա էթնիկական բնույթ»,- ասել է Ասադը։

Նախագահի խոսքով՝ թուրքերի հիմնական նպատակն այդ հողեր ահաբեկիչներին բերելն է, որոնք գործել են ՍԱՀ տարածքում եւ ջախջախվել, իրենց ընտանիքների հետ միասին, որպեսզի ձեւավորեն նոր արմատականացված հասարակություն՝ «այն տեսլականին համապատասխան, որին կողմնակից է (նախագահ Թայիփ) Էրդողանի թուրքական ռեժիմը։ Սա է նրանց իրական նպատակը։ Համենայն դեպս, երկու տարբերակն էլ շատ վտանգավոր են եւ ուղղված են Սիրիայի ապակայունացմանը, ուստի մենք կտրականապես մերժում ենք դա»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ