News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Արայիկ Սահակյանը նշանակվել էր 2019թ․-ի փետրվարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, նրանից հետո պաշտոնից ազատվել էր նաև կառուցի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։

Այս առնչությամբ, Սարհատ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել Արայիկ Սահակյանը։ Չնայած դիմումին դեռ ընթացքի չի տրվել, ու ինքն էլ սոցիալական մեդիայում չկա, որոշեցի գրել ընդամենը մի քանի ամսում Արայիկի կատարած հսկայական աշխատանքի մասին։

Նշանակվելով գարնանը, նա շատ կարճ ժամանակում կարողացավ տեղական ու միջազգային փորձագետների հետ ամփոփել անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային գնահատման աշխատանքները։ Սրա արդյունքում Ազգային ժողովը մի քանի օրից կընդունի մեր մշակած օրենքի նախագիծը: Սրա կարեւորության մասին դեռ շատ ենք խոսելու ու հիշելու նրա կատարած աշխատանքը։

Նրան հաջողվեց նաև լավագույն կերպով վերամշակել Գնահատման գործունեության մասին օրենքը, որը, կարծում եմ, մինչև վերջին ստորակետը նայվել է իր կողմից, ու պատրաստ էինք այն առաջ տանել, կանոնակարգել (անշարժ գույքի) գնահատման դաշտը։

Արայիկը կարողացավ նաև Կադաստրի կոմիտեում ներդնել KPI-ի ցուցիչով խրախուսման համակարգը, որը՝ լինելով առաջինը, բնականաբար, ուներ խնդիրներ։ Ինքն ասում էր՝ եկեք սպասենք մեկ ամիս ևս, ու միայն իմ պնդմամբ այն գործարկվեց սեպտեմբերից. այնպես որ, մանր-մունր խնդիրների համար ես եմ մեղավոր։

Մենք միասին դեռ ծրագրում էինք կարգի բերել անշարժ գույքի գործակալների դաշտը, շուկայի վերլուծության մեթոդաբանությունը, մի խոսքով՝ կադաստրի ամբողջ այդ բլոկը որը տարածական գործառույթների պես հետին պլան էր մղված մինչ իմ նշանակումը։

Ցավոք, կիսելով իմ ու Լևոն Մելիքյանի դիրքորոշումը, արձակուրդից վերադառնալուն պես նա ազատման դիմում գրեց մեզ պես՝ հույս ունենալով, որ մեր գործընկերները կփորձեն շարունակել մեր սկսած գործը։ Միեւնույն ժամանակ, լինելով իմ տեսած ամենապետականամետ մարդկանցից, նա նույնպես մեզ նման հույս ունի, որ իր և մեր այս այս քալով կառավարությունը կվերանայի այս բնագավառում ներկայումս վարվող, մեր կարծիքով՝ սխալ քաղաքականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ