News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքական մեծամասնությունը չի կատարում իր նախընտրական խոստումները: Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ նիստում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ինքը միշտ քննադատել է իշխանություններին, որոնք չեն կատարել իրենց խուստումը կամ ամեն ինչ հակառակն են արել: Պատգամավորը վստահ է, որ այդ միջոցները ոչ միայն բավարար չեն, այլ կան ծրագրեր, որոնց 2020 թվականին ֆինանսավորում չի տրամադրվելու: «Այսպես, միջոցներ չեն տրամադրվել ծրագրերի համար, որոնք ուղղված են հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստմանն ու արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպանը: Այդ ծրագրերը գրեթե 100 տոկոսով կատարվել են, իսկ 2020-ի բյուջեով դրանց համար ունենք 0 դրամ, եւ սա այն պարագայում, երբ մեր հարեւանները՝ եւ՛ արեեւելքում, եւ՛ արեւմուտքում, շարունակում են յուրացնել մեր մշակութային արժեքները»,- պարզաբանեց Գորգիսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ