News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ես միշտ հանդիպում ունեցել եմ և միշտ ունենալու եմ բոլորի հետ։ Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց այսօր՝ նոյեմբերի 15–ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով հնչող մեղադրանքներին, թե ինքը համագործակցել է նախկին իշխանությունների հետ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ի՞նչ է դա նշանակում, այսինքն՝ ապրե՞լ եմ այդ ժամանակ։ Ես միշտ հանդիպում ունեցել եմ և միշտ ունենալու եմ բոլորի հետ։  Մենք միասին անցել ենք պատերազմ։ Ռոբերտ Քոչարյանը, որ կարճ ժամանակով դուրս եկավ, մենք կրկին հանդիպեցինք, խոսեցինք։ Ես Նիկոլ Փաշինյանին էլ կարող եմ հանդիպել, եթե ինքը կցանկանա հանդիպել։ Մեջներիցդ հանեք, որ կա ինչ-որ մի չար դաշտ, ու վախենաք այդ դաշտին մոտենալ։ Բոլորի մեջ էլ կա սևն էլ, սպիտակն էլ։ Այդ բոլոր մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ։ Նախկին իշխանությունների օրոք, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, եղել են շեղումներ և ժողովրդի մոտ անվստահություն է առաջացել։ Բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ հանցագործ են, և այդ մարդկանց հետ դու չպետք է նստես, հարցեր քննարկելու։ Այնուամենայնիվ, հաջողվեց Հայաստանում ստեղծել սև ու սպիտակ»։

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չէր բարձրաձայնում խնդիրները, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի ժամանակ էլ երբ ես Հանրային խորհրդի նախագահն էի, քննարկումներ անում էինք, հանդիպում ու բավականին լուրջ վեճեր էինք ունենում։ Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի հետ չհաջողվեց այդ ձևաչափը։ Կարևորում եմ, որ երկրի ղեկավարը պիտի ունենա տեսլական, հստակ ձևակերպի, թե ինչպիսի Հայաստան է ուզում կառուցել, որովհետև երկրի ղեկավարից շատ բան է կախված։ Եթե գար, մենք շատ կոշտ խոսակցություն կունենայինք, ինչպես այստեղ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ