News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ժողովուրդը 2018-ին նույն Սերժ Սարգսյանին ընտրել էր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե եթե ՀՅԴ-ն դեմ էր իշխանության մեջ առկա հոռի երեւույթներին, վարվող քաղաքականությանը, ինչու 2018-ին կողմ քվեարկեց Սերժ Սարգյանի թեկնածությանը ԱԺ-ում:

«Եթե ժողովուրդն իրեն ընտրում է, տալիս է հարյուր հազարներով ձայն, հետո ասում է կաշառքով եմ ընտրել, ես ի՞նչ անեմ: Ես հաշվի եմ նստում ժողովրդի ընտրության հետ: Երբ ժողովուրդը կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքը, մենք նրա հետ էինք»,-ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե նախկինները, որ այսօր բողոքում են ստեղծված իրավիճակից, ի վիճակի՞ են լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները՝ հաշվի առնելով, որ 15-20 տարի ժամանակ են ունեցել ու այդ ուղղությամբ ոչինչ չեն արել, ՀՅԴ Բյուրոյի անդամն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ ոչինչ չեն արել: Իհարկե կարող են լուծել, որովհետեւ այդ մարդիկ կարող մարդիկ են, ռեժիմն է իրենց դրել այդ վիճակի մեջ: Եթե դու համակարգը փոխում ես, որ մարդիկ իրենց գիտելիքն ու կարողությունը ներդնեն ի շահ երկրի, ապա այդ ուժերը պետք է օգտագործես: Այս սեղանի շուրջ նաեւ մարդիկ են, որոնք Արցախի ու Հայաստանի տարածքները դարձրել են 42 հազար քառակուսի կիլոմետր: Էս նորեկնե՞րն են դա արել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ տիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
Պաշտոնական տվյալներով, ԼՂ-ում մոտ 2 հազար խաղաղապահ է առաքելություն իրականացնում, Արցախի...
Ամենաշատ