News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իշխանությունը հիմա էլ պակաս կոռումպացված չի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

«Այո, նախկին համակարգը քանդվել է, բայց նոր հակակոռուպցիոն պայքար  չի ձեւավորվել: Այսօր հակակոռուպցիոն պայքարը 99 տոկոսով ուղղված է նախկինների դեմ: Հիմա չե՞ն թալանում»,-ասաց նա՝ հավելելով, որ հակակոռուպցիոն այս պայքարը չի կարող ղեկավարել վարչապետը:

«Այսօր քրգործ հարուցելը դարձել է իշխանությունների համար գործիք իրենց ընդդիմադիրների դեմ պայքարելու համար: Դրա համար այսօր բոլորի դեմ էլ կարող են գործ հարուցել: Եթե կարող են մարդուն հարցնել, թե տանիքը որտեղից, վաղն էլ կարող են ինձ հարցնել, թե կոստումս որտեղից: Արսեն Բաբայանին 22 օր պահել են անազատության մեջ, դա նորմա՞լ է: Եթե իրավական համակարգը գոնե մեկ անմեղ մարդ է պատժում, արդեն իրավական համակարգ գոյություն չունի: Այսօր մի քանիսը, որ բռնվել են, արդեն բաց են թողնում, այդ մարդուն պետք է փոխհատուցե՞ն, թե ոչ»,-ընդգծեց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ