News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկանխատեսելիությունը ՆԱՏՕ գլխավոր մարտահրավերն է ժամանակակից աշխարհում։ Այս մասին «Գոլոս Ամերիկի»-ի հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ սառը պատերազմի ժամանակներում հստակ էր, թե որն է մարտահրավերը։ Հիմա ավելի շատ են տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները։ «Դժվար է կանխատեսել։ Դժվար է կանխատեսել չկանխատեսվածը։ Ինչեւէ՝ մեզ պետք է պատրաստվել անկանխատեսելիին։ Ահա թե ինչու մենք պետք է լինենք ճկուն եւ պատրաստ արձագանքելու նոր ճգնաժամի առաջացման դեպքում»,- ասել է նա։

Սթոլթենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ն նորից պետք է ադապտացվի, մասամբ՝ այն պատճառով, որ Ռուսաստանը  «դառնում է ավելի համառ, ապօրինաբար անեքսիայի է ենթարկել Ղրիմը»։ «Բայց դա նույնպես կապված է այն բանի հետ, որ մենք տեսնում ենք նոր սպառնալիքներ, նոր խնդիրներ՝ կիբեռզենք, հիբրիդային զենք, ինչպես նաեւ Չինաստանի վերելք։ Պետք է հասկանալ  ուժերի համաշխարհային հավասարակշռության փոփոխության հետեւանքները մեր անվտանգության համար։ Կան նոր հնարավորություններ, բայց կան նաեւ ակնհայտ խնդիրներ։ Չինաստանն աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն ունի։ Նրանք արդիականացնում են իրենց զինված ուժերը։ Վերջերս ցուցադրվեցին նոր հիպերձայնային միջմայրցամաքային հրթիռներ։ Բացի այդ, մենք, հասկանալի է, պետք է ամբողջովին գիտակցենք հետեւանքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Շվեյցարիայում պահանջում են հանրաքվե անցկացնել
Հանրաքվեի վերաբերյալ դրական որոշման համար, շվեյցարական օրենսդրության համաձայն...
Ամենաշատ