News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեզ խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, մենք հետ ենք գնում, դեպի 1990-ականների Հայաստան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

«90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ քանի որ իրենց ձեռքում է իշխանություն փոխելու բանալին, այդ բանալիից օգտվեն:

Հարցին, թե իրենց վերջնական նպատակն իշխանափոխությո՞ւնն է, Ռուստամյանը պատասխանեց. «Վերջնական նպատակը իրական ժողովրդի իշխանություն հաստատելն է, այսօր հաստատվել է վարչախմբի իշխանություն: Եթե Փաշինյանը այս ամենը կտեսնի եւ կփոխի, բրավո, եւ բոլորս միասին այս գործը կտանենք առաջ: Իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչեւ հիմա ունեցել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ