News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է հավասարակշռության հասնել, այդ թվում՝ կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում, այլ ոչ միայն ռազմական ուժի տեսակետից: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: Նա նշեց, որ բազմությունը չի կարող երկիրը կառավարել՝ հավելելով, որ Հայաստանն ապրում է քաղաքական եւ տնտեսական ականապատ դաշտում, եւ այդ ականները ժամանակ առ ժամանակ պայթում են՝ ցնցումներ առաջացնելով, ինչը հանգեցրեց սեփականության, քաղաքական իշխանության ճգնաժամին եւ բանատեղյակության ճգնաժամին: Քաղաքագետը համոզված է, որ այս ճգնաժամը կապված է այն քաղաքականության հետ, որը քաղաքացիներին զրկում է քաղաքական եւ տնտեսական կյանքին մասնակցելուց, այսինքն՝ այսպես կոչված, «մենքը» չի հաղթել:

«Վերջին 28 տարում տնտեսական հարաբերությունները մի քանի փուլով են անցել եւ հիմա դեմ են առել տնտեսաական հեղափոխության մասին կարգախոսի պատին: Խոստացած տնտեսական հեղափոխության շոշափելի արդյունքները հետաձգվել են մինչեւ 2050 թվական, քանի որ 31 տարվա դիրքից կարելի է խուսափել ներկայիս պատասխանատվությունից եւ հաշվետվողականությունից»,- պարզաբանեց քաղաքագետը:

Թեւանյանը նշեց, որ 2050 թվականին խոստանում են ՀՆԱ-ն 15 անգամ մեծացնել, եւ սա այն դեպքում, երբ տնտեսական ակտիվության ինդեքսը այս նպատակին չի համապատասխանում, իսկ ընթացիկ տնեսական առաջընթացը հիմնականում ապահովվում է ծառայությունների հաշվին, մասնավորապես՝ ազարտային խաղերի, ինչպես նաեւ ավտոմեքենաների ներմուծմամբ:

«Սա նշանակում է, որ մյուս տարի սպառնալիքի տակ է հայտնվելու նաեւ բյուջեի հավաքագրումների ապահովման խնդիրը, եւ համեստ 4,9 տոկոս տնտեսական աճը: Նույնիսկ եթե ամեն ինչ ըստ ծրագրի գնա, 2020 թվականը պաշտոնապես կորսված է 2050 թվականի դրախտին հասնելու ճանապարհին»,- նշեց Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության բովանդակային կողմի բացակայությունն է ծնել իր հերոսներին: «Իշխանությունների հավաստիացումներով՝ այդ հերոսները հպարտ քաղաքացիներն են, որոնք ՀԴՄ անդորրագիր են պահանջում, ոչխար են բուծում եւ մոշ հավաքում: Ամեն ամիս հայտարարվում է, թե քանի անդորրագիր է տպագրվել, իսկ դրանց պահանջը նման է ստախանովյան շարժմանը: Տնտեսական քաղաքականության տեսակետից իշխանություններից այլ ուղերձներ չեն հնչել, իսկ այն, ինչ հնչել է, ցուցադրել է հակառակ պատկերը»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել