Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել: URA.RU պորտալի հաղորդմամբ՝ Պերմի երկրամասից դպրոցականը ցանկացած է 50 մարդու սպանել:
ՌԴ ՆԳՆ Պերմի երկրամասի գլխավոր վարչության ծառայության հաղորդմամբ՝ երիտասարդը որեւէ հակաիրավական գործողություն չի իրականացրել: Իր ծրագիրը անչափահասը գրել է տետրի մեջ:
«Գումար, զենք ձեռք բերել, ինքնաշեն պայթուցիկ սարք սարքել, սպասել պահին, սպանել առնվազն 50 մարդու»,- գրել է նա: Անչափահասը նաեւ մեջբերումներ է գրել AUE ենթամշակույթից:
Աղբյուրը պնդում է, որ այժմ տվյալ երիտասարդով կզբաղվեն ոչ թե իրավապահ մարմինները, այլ բուժաշխատողները: