News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ամենամեծ երեւույթը, որ այսօր Հայաստանում տեսնում եմ՝ վախն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

«Ոչ այնքան վախ ֆիզիկական հալածանքից, այլ վախ խայտառակ լինելուց, վախ մարդկանց խոսակցության նյութ դառնալուց, վախ, որ կասեն կոռումպացված է, թալանչի է: Պիտի քեզ հայհոյեն ու մնան կեղծանունների տակ: Այդ վախը մեզ այսօր ավելի է կաշկանդում, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին: Ամենաարժանապատիվներն այս առումով ամենավախկոտն են, բայց իմ կոչն է՝ չվախենալ»,-ասաց Հրանտ Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ