News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս իրավիճակից փրկությունը Արցախից է գալու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

«Արցախում չկա նախագահական ընտրությունների օրակարգ: Արցախում մի օրակարգ կա՝ Արցախի արժանապատվությունը վերականգնելու: Ես հավատում եմ, որ արցախցին այնքան իմաստուն է, որ ինքն իր քվեարկությամբ փրկություն կբերի հայ ժողովրդին: Նա չի ընտրի նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են, այլ կընտրի նրան, ով Արցախի արժանապատվության տերն է եւ կարող է հավասարը հավասարի հարաբերություն ստեղծել»,-ասաց Մարգարյանը:

«Եթե ես վստահ լինեմ, որ այս իշխանությունը տրամադիր չի Արցախի հարցով բան զիջել, եթե պատրաստ է գնալ կռվի ու հաղթել, ես այս իշխանության հետ կհամագործակցեմ: բայց եթե ես Արցախի հարցով ունեմ մտահոգություն, ապա ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունները հաջորդ ընտրություններին չընտվեն»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ