News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում ազգային-ազատագրական պայքար է ընթանում իշխանության դեմ, որը հինգերորդ շարասյուն է համարվում, եւ, ըստ էության, ծառայում է ոչ բարեկամական հարեւանների շահերին: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «1996 թվականին, ինչպես եւ այսօր, կամք է դրսեւորվել, եւ մենք միավորվել ենք, սակայն այն ժամանակ մենք դա արեցինք, որպեսզի գնանք նախագահական ընտրությունների որպես միասնական թեկնածու: Եվ դա էր այն հիմնական պատճառը, որ իշխանությունները չդիմացան ճնշմանն ու դիմեցին կեղծումների եւ բռնության: Խորհրդանշական է, որ «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը, ինչպես նաեւ նրանց մամուլի գործունեությունը, այդ շրջանում արգելված էր»,- նշեց Հարությունյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն ու մտավորականությունն ուժ կգտնեն հասկանալու համար, որ քիչ է հարցազրույց տալն ու կարծիք հայտնելը, կարեւոր է նաեւ գիտակցել, որ Հայաստանը գտնվում է զարգացման ճակատագրական փուլում, եւ չկա այնպիսի խնդիր, որը ներկայիս իշխանությունները չեն կարող ստեղծել երկրի համար: «Եթե 90-ականներին իշխանություններն ազգային մտածողություն ունեին, ապա այսօր նման մարդիկ իշխանությունում ընդհանրապես չկան: Ամեն ինչ որոշում է մեկը, ով ինքն էլ չգիտի՝ ինչպիսին կլինի հաջորդ քայլը: Այն ամենն, ինչ մենք անում ենք, անում ենք երկրի համար, մեր ապագա սերնդի համար: Այսօր օշխանության դեմ ազգային-ազատագրական պայքար է ընթանում, այն հինգերորդ շարասյուն է համարվում, եւ, ըստ էության, ծառայում է ոչ բարեկամական հարեւանների շահերին»,- պարզաբանեց կուսակցության առաջնորդը:

Հարությունյանը նկատեց, որ դա կապված է ողջ Անդրկովկասի կայունության եւ անվտանգության հետ: «Ուրիշ ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ մենք գիտակցենք, թե ինչ սպառնալիքների առջեւ ենք կանգնած: Նա առաջին օրից պառակտեց Արցախը՝ ի դեմս Սորոսի, ի դեմս Արայիկ Հարությունյանի, որը Արցախում գրավել է հնարավոր ամեն ինչ: Կասկած են առաջացնում նաեւ Մասիս Մայիլյանի (Արցախի արտաքին գործերի նախարար-խմբ.) կապերը Սորոսի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ ընդդիմությունն ու հանրությունը պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար:

Հայաստանի Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն, իր հերթին, նշեց, հաջորդ անգամ կանի ամեն ինչ, որպեսզի նիստին ներկա լինեն նաեւ իշխանության ներկայացուցիչներ, քանի որ «Վերնատունը» համաձայնության, քննարկումների եւ խնդիրներին լուծում գտնելու հարթակ է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր էր, ապա Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է. Աշոտյան
Ավելի մանրամասն ուսումնասիրելով ներկայացված մեղադրանքի իրավական հղումները կամ հղումները․․․
ԱԺ-ն այս տարվա իր վերջին նիստերն է անցկացնում. Օրակարգում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու նախագիծը (ուղիղ)
Օրակարգում է ՃՈ տուգանքների բալային համակարգի անցնելու օրենսդրական փաթեթը...
«Ժողովուրդ». Կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու փորձ. Վայոց Ձորի նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել
Նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ- ում աշխատանքի ընդունվելու համար...
«Հրապարակ»․ «Մուրադը կատաղել է». ՀՅԴ-ի հետին խելքը
Մանավանդ՝ եթե այդ քաղաքական ուժը 125-ամյա պատմություն ունի, տարբեր փորձություններով է անցել եւ 2018-ի բարդ...
Սենատորները, ովքեր վետո են կիրառում, իրենց նահանգներում հայ ընտրողներ համարյա չունեն. քաղաքագետ
Ցեղասպանության բանաձըեւ կրկին վետոյի տակ հայտնվեց Սենատում...
«Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել
Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց…
Ամենաշատ