News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սույն թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) եւ Թաթարստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի (ԳԱ) միջեւ կնքվեց համագործակցության համաձայանգիր: Համաձայանգիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ Թաթարստանի ԳԱ նախագահ ակադեմիկոս Մյակզյում Սալախովը:

Համաձայնագրի շրջանակներում կողմերը կիրականացնեն հետազոտություններ հումանիտար, բնական եւ տեխնոլոգիական գիտությունների ոլորտներում: Համագործակցության շնորհիվ ակադեմիաների գիտնականները կապահովվեն անհրաժեշտ տեղեկատվությամբ համատեղ ծրագրեր, գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Համատեղ կիրականացվի գիտահետազոտական աշխատանքների, գիտատեխնիկական արդյունքների փորձաքննություն,  գիտական կադրերի պատրաստում եւ ատեստավորում, կկազմակերպվեն գիտաժողովներ, սիմպոզիումներ եւ քննարկումներ:

Հայաստանի եւ Թաթարստանի ակադեմիաները կհամագործակցեն հետեւյալ ուղղություններով.

•         Պատմության, հնագիտության եւ փիլիսոփայության արդի խնդիրներ

•         Պատմամշակութային ժառանգության պահպանություն

•         Գյուղատնտեսություն եւ կեսաբանություն

•         Ռեսուրսա- եւ էներգախնայող տեխնոլոգիաներ

•         Էկոլոգիա եւ շրջակա միջավայրի պահպանություն

•         Բժշկություն եւ առողջապահություն

•         Տեղեկատվական տեխնոլոգիաներ

•         Կրթություն եւ կադրերի պատրաստում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ