News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պակիստանյան Տար անապատում կայծակը սպանել է առնվազն 18 եւ վիրավորել եւս մի քանի մարդու, հայտնել է ոստիկանությունը՝ մահվան դեպքերն անվանելով «աննախադեպ», տեղեկացնում է AFP-ը։

Որոտները եւ տեղատարափ անձրեւը քաոս են առաջացրել մի քանի գյուղերում՝ ավերելով տասնյակ տներ։ Անսովոր անձրեւի պատճատն, ըստ օդերեւութաբանների, կլիմայի փոփոխությունն է։ Ամենամեծ ազդեցությունը թողել են 18 տարբեր տեղերում կայծակի հարվածները։

«Այսօրվա դրությամբ մենք մեր շրջանում ունենք 18 մահվան դեպք»,- AFP-ին ասել է շրջանի ոստիկանության ղեկավար Աբդուլա Ահմեդը։

Տար անապատը, որը տեղակայված է Հնդկաստանի հետ սահմանին եւ համարվում է Պակիստանի անենաաղքատ շրջաններից մեկը, կախված է մուսոնային անձրեւներից։ Սակայն նման ուժեղ անձրեւները նոյեմբերին անսովոր են, իսկ նման ինտենսիվությամբ կայծակն աննախադեպ է, ասել է Կարաչիից ավագ օդերեւութաբան Սայեդ Սարֆրազը։

Նրա խոսքերով, պատճառները դեռեւս հետաքննվում են։ Նա ենթադրել է, որ անապատի վրա տաք օդը հանդիպել է Իրանից եկող սառը օդի զանգվածի, ինչն էլ փոթորիկ է առաջացրել։ Կլիմայի փոփոխությունը եւս, հնարավոր է, իր դերն է խաղացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ