News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ի տարբերություն ներկայիս իշխանության, քաղաքական դաշտում մերոնքականների ու ձերոնքականների բևեռացում չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին իր ելույթում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ հեղափոխության օրերին չկար սիրո և հանդուրժողականության մոտեցում. «Այդտեղ կար սուտ, կեղծիք, Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապի, կար Սամվել Ալեսքանյանի մասին կեղծ տեղեկությունները, իսկ հիմա արդեն տեսնում եք՝ ընտանիքի օլիգարխ է դարձել»։

Սամսոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ժամանակին շատերը մեղադրում էին Սերժ Սարգսյանի գործակալը լինելու մեջ. «Շատ մարդիկ, ովքեր այսօր իր կառավարության մեջ են, իրեն մեղադրում էին Սերժ Սարգսյանը «ագենտը» լինելու մեջ, այդ թվում՝ իր այժմյան խոսնակը նման ստատուսներ էր գրում»։

Սամսոնյանի խոսքով՝ ներկայումս այդ ամենն ուղեկցվում է կատարյալ  ցինիզմով. «Հասանք նրան, որ Նիկոլ Փաշինյանը սեռափոխությունը համեմատեց սրտի արատով երեխաների վիրահատության հետ: Սա ոչնչապաշտության ամենաբարձր մակարդակն է, երբ տեսանք, թե ինչպես է վարչապետը պաշտպանում տրանսսեքսուալ ինչ-որ մեկին: Նա պատրաստ է պաշտպանել սեփական կարծիքը՝ ոտքերը մաքրելով ցանկացած գրված և չգրված օրենքի վրա։ Պետք է ստեղծել մարմիններ, որոնք հակադրվելու են պողոսներին։ Պողոսին սպանելն ամենաբարդ գործն է, Պողոսը չի մեռնում երբեք: Պողոսին սպանելու փոխարեն պետք է ՀՀ քաղաքական օրակարգը թելադրողների փոփոխություն կատարել, որակյալ փոքրամասնություն է պետք ձևավորել, որը կհակադրվի պողոսներին։ Հիմա գնդակը լավ մարդկանց դաշտում է, այդ մարդիկ պետք է անեն ամեն ինչ, որ քաղաքական դաշտում այս բարձր լարումն ավարտվի։ Իսկ այդ բարձր լարումն ավարտվելու է մի դեպքում, երբ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով ոչ թե վարչապետ կունենանք, այլ դատապարտյալ Երևան ՔԿՀ-ում»։

Տպել
Ամենաշատ