News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսը (UNCTAD) զեկույց է հրապարակել Հայաստանի ներդրումների վերաբերյալ:

«Ներդրումային քաղաքականության դիտարկում» անվանմամբ զեկույցում ասվում է, որ Հայաստանի կատավարությունը դիմել է UNCTAD-ին՝ խնդրելով աջակցել ներդրումների խոչընդոտները վերացնելու, Հայաստանը ինչպես ապրանքների, այնպես էլ ծառայությունների համար արտահանման կենտրոն դարձնելու հարցում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն ունի լավ կրթված աշխատուժ, հմտությունների ու գիտելիքների առումով հզոր ժառանգություն ու աշխատավարձի մրցունակ մակարդակ: Բացի այդ, ծրագրված ենթակառուցվածքային ծրագրերը կարող են թեթեւացնել առանցքային շուկաներ հասանելիությունն ու համալրել առկա առեւտրային նախասիրությունները, այդ թվում ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ:

Զեկույցում նշվում է մի քանի ճյուղ, որոնք կարող են ուղղված լինել ապրանքների եւ ծառայությունների արտահանմանը՝ հաջորդ 10-12 տարվա ընթացքում միլիարդ եւ կես միլիարդ դոլարի չափով: Դրանց թվում են բարձր տեխնոլոգիաները՝ արհեստական ինտելեկտի հատուկ շեշտադրմամբ, տվյալներն ու «խորը տեխնոլոգիաները» (միլիարդանոց արտահանումը), տուրիզմը, տեքստիլը, հագուստը, գինին, ագրոբիզնեսն ու դեղագործությունը (կեսմիլիարդանոց արտահանումը), ինչպես նաեւ ձեւավորվող ճյուղերը, որոնք ունեն պոտենցիալ, սակայն որոնց համար դեռ վաղ է սահմանել արտահանում-նպատակ: Դա բիզնեսի աութսորսինգն է, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը եւ սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները եւ բարձրագույն կրթությունը:   

Զեկույցում նշվում է, որ բացի առաջընթացի խթանումից, թիրախային հատվածներում անհրաժեշտ են համեմատաբար պարզ քաղաքական միջոցներ, ինչպես նաեւ կոնկրետ քաղաքական գործողություններ ընդհանուր ներդրումային մթնոլորտի բարելավման համար։

Հեղինակները կարծում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2008 թվականից նվազման միտում ունի, ներդրողների մեջ ներկայում գերիշխում է սպասման կողմնորոշումը, ինչը կապված է վերջին քաղաքական փոփոխությունների հետ։ Նշվում է, որ Lydian ընկերության շուրջ վեճի կարգավորումը կդառնա կարեւոր քայլ ներդրումների ներհոսքի բարելավման համար։

Հարկային քաղաքականության միջոցների շարքում, որոնք պետք է իրականացվեն, նշվում է Եվրոպա հասանելիության բարելավումը՝ ի հաշիվ օդային հաղորդակցությունների ավելացման եւ վիզաների ստացման դյուրինացման, ինչպես նաեւ ազդեցությունը ԵՏՄ-ում իրադարձությունների զարգացման վրա, որոնք իրենց ներգործությունը կունենան կապիտալի տարածաշրջանային շուկայի վրա, պետական գնումները եւ ազատ առեւտրի մասին բանակցությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ