75-ամյա վրացուհին, ում կասկածում են մայրուղային մալուխի վթարման մեջ, ինչի կապակցությամբ մարտի 28-ին առանց ինտերնետի էին մնացել Հայաստանն ու Վրաստանը, հերքում է իր մեղքը:

«Նայեք ինձ վրա, մի՞թե ես կարող էի փոս փորել եւ վնասել մալուխը»,- ասել է տարեց կասկածյալը: Ոստիկանության կասկածները չի կիսում նաեւ կնոջ որդին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով, կինը հողի տակ պղինձ է որոնել եւ վնասել է «Երկաթուղի տելեկոմին» պատկանող օպտիկամանրաթելային մայրուղին: Վնասի հետեւանքով մարտի 28-ին Հայաստանը մնացել էր գրեթե առանց ինտերնետի: Վրաստանում վնասվել էին Հայաստան եկող երկու մալուխները: