News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես ոչ մի դեպքում չեմ պնդում, որ Հայաստանի 2020թ․ պետական բյուջեի նախագիծը երազանքի նախագիծ է, սակայն կարծում եմ այն վառ ապացույցն է այն բանի, որ գնացքը ճիշտ ճանապարհով է գնում։ Այս մասին նոյեմբերի 15-ին 2020թ․ բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանը։

Ընդ որում, նա նշեց, որ եթե ինքը ստիպված լիներ նկարագրել կարգախոսը, որով կառավարությունը ղեկավարվում է իր տնտեսական քաղաքականության անցկացման ընթացքում, ապա այն կանվաներ «մասնակցություն» եւ «ներառականություն»։

«Իմ կարծիքով, կառավարությունը ղեկավարվում է այդ երկու բառերով։ Դա չի նշանակում, որ մենք հասել ենք եւ ունենք մեր երազանքի բյուջեն, եւ դա երբեք չի կարող լինել, սակայն այդ բյուջեն շատ վառ ապացույցն է այն բանի, որ մենք մեր գնացքը ճիշտ ռելսերի վրա ենք դրել եւ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- պարզաբանեց Միրզոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ