News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ելույթ ունենալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից՝ Ազգային ժողովում 2020թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Միքայել Մելքումյանը հատվածաբար վերլուծեց բյուջեի հետ կապված բոլոր հարցերը եւ իր դժգոհությունն արտահայտեց դրանց արդյունքներից, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նա, մասնավորապես, նշեց, որ քաղաքացիների եկամուտները չեն ավելանում, սակայն ավելանում են սպառողական վարկերը, որոնք արդյունքում հանրապետության բնակիչների համար ծանր բեռ կդառնան։

Այնուհետեւ Մելքումյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չի կիսում այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը եւ չի էլ կարող պարզապես։

«Մենք, միանշանակ, քվեարկության ընթացքում հանդես կգանք այս նախագծի դեմ»,- ընդգծեց Մելքումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ