News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ–ի Ալիկի») նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատարանը որոշումը կհրապարակի 2 ժամից։

Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Ալեքսան Պետրոսյանը և նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փակ նիստն ընթանում է արդեն մի քանի ժամ։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի և նրա որդու գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տալիս:

Տպել
Ամենաշատ