News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում մոտ 2800 մարդ սովորում է չինարեն: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը չինարեն ուսումնասիրող լավագույն ուսանողների, աշակերտների եւ դասախոսների պարգեւատրման արարողությունից առաջ:

Նրա խոսքով՝ արարողությունն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, եւ նա ուրախությամբ նշեց, որ չինարենի եւ չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն ամեն տարի աճում է:

«Համոզված եմ, որ Հայաստանում չինարենի զարգացման գործում հայ-չինական բարեկամության դպրոցի ներդրումն անփոխարինելի է եւ եզակի: Շատ կարեւոր է մանկությունից լեզվի եւ մշակույթի հանդեպ հետաքրքրություն սերմանելը: Բացի այդ, դպրոցը մշակութային փոխանակումների հիմք է հանդիսանում: Վերջերս մեզ մոտ չինական օպերայի արտիստների հյուրախաղեր անցկացվեցին: Նրանք նաեւ մաստեր կլասս ցույց տվեցին եւ ելույթ ունեցան դպրոցի աշակերտների համար: Նման միջոցառումները նպաստում են Չինաստանի հանդեպ հետաքրքրության զարգացմանը»,- նշեց դեսպանը:

Դեսպանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներ կանցակցվեն նաեւ Չինաստանում, որպեսզի չինացիները կարողանան ավելի շատ բան իմանալ հայոց լեզվի եւ մշակույթի մասին: Արարողության ընթացքում պարգեւատրվեցին 17 ուսանողներ եւ աշակերտներ, ինչպես նաեւ չինարեն 3 հայ դասախոսներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ