News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հասել է 650 միլիոն դոլարի, ինչը 50 տոկոսով ավելի է2018թ․ ցուցանիշներից։ Այս մասին նոյեմբերի 15-ին չինարենն ուսումնասիրող լավագույն ուսուցիչներին, ուսանողներին եւ աշակերտներին պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը։

Իր ելույթում դեսպան Էրլունը նաեւ հայտնել է մի քանի թվեր, որոնք, նրա խոսքերով, վկայում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության խորացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։

«Նշված ժամանակաշրջանում Հայաստան է այցելել 14 000 չինացի զբոսաշրջիկ, մոտ 50 տոկոսով ավելի, քան անցյալ տարի»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանում նույնպես աշխատում եւ ապրում են չինարեն դասավանդող 30 ուսուցիչներ ու կամավորներ։

Դեսպան Էրլունը հուսով է, որ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը շուտով կվավերացվի, եւ արդեն հաջորդ տարի երկու երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել։

Հայ-չինական բարեկամության դպրոցում անցկացված արարողության ժամանակ պարգեւներ են ստացել 17 ուսանողներ եւ աշակերտներ, ինչպես նաեւ չինարենի 3 ուսուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ