News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնողները հստակ չգիտեն՝ սատանիզմն ինչ է, այդպիսի բառեր իրենց բառամթերքում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԿՄԳՍՆ-ի շենքի դիմաց արդեն 1 շաբաթ նստացույց իրականացնող ՀՅԴ երիտասարդական միության անդամների հրավիրած ասուլիսին ասաց ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը։

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ նստացույցը շարունակում է մնալ իրենց պայքարի հիմնական գործիքը․ «Նստացույց իրականացնում ենք երկուշաբթիից ուրբաթ օրերը, շաբաթ կիրակի օրերին քննարկում ենք վերակազմակերպվելու եւ նոր հրապարակումներ անելու համար»։

ՀՅԴ երիտասարդական միության անդամն ասաց, որ Արայիկ Հարությունյանը իրենց  պիտակավորել է, հետո հետքայլ է կատարել․ «Մեր պահանջը բարձրացնելուց հետո առաջին արձագանքը նախարարի եղավ այն, որ ինքը կբանակցի դժգոհություն արտահայտած որոշ խմբի, իսկ որոշ խմբին ուղղակի պիտակավորեց եւ վիրավորեց։ Երբ հարցը ստացավ նման հնչեղություն, նախարարը հետքայլ արեց, մենք դա արդեն արձանագրում ենք։ Նա եկավ կառուցողական դաշտ՝ ասելով, որ կբանակցի»։

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների վերաբերյալ հնչեցված կարծիքներին՝ ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանն ասաց, որ այդ տարբերակով փորձ է արվում մանիպուլյացիա իրականացնել։

Տպել
Ամենաշատ