News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ ինքը այդպես էլ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է իր ծանոթներին, ընկերներին, նախկին վարկաբեկված կադրերին վերադարձնել համակարգ:

Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նա համակարգ է վերադարձրել Հայկ Ավագյանին, որը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի  ժամանակ եղել է Մաքսանենգության բաժանմունքի պետ:Նա նաեւ բարեկամական կապեր ունի Կառլոս Պետրոսյանի հետ եւ Էդուարդ Մարտիրոսյանի ընկերն է:

Հայկ Ավագյանը ժամանակին՝ 2002-2003 թվականներին ռեկետ անելու համար գործից հեռացվել էր:

Ընդ որում, իր պաշտոնավարման ժամանակ այն աստիճան էր վարկաբեկվել, որ հեռացվելուց հետո այդպես էլ պետական որեւէ համակարգում աշխատանքի չընդունվեց:

Բայց այսօր, պարզվում է՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ցանկանում է նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Ավագյանի գործը նշանակման փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ