News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը ուրբաթ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսից, եւ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը առաջին անգամ երկու տարվա ընթացքում, գրում է Bloomberg-ը։

Համաձայն պարբերականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի՝ Գեյթսին ցուցակի առաջին հորիզոնական բարձրանալու գործում օգնել է Microsoft-ի 10 մլրդ դոլարի պայմանագիրը Պենտագոնի հետ ամպային հաշվարկների համար։ Մինչ այդ պայմանագիրն ստանալու ֆավորիտը համարվում էր Amazon ընկերությունը։

Այդ ժամանակվանից Microsoft-ի բաժնետոմսերն ավելացել են 4 տոկոսով, իսկ Գեյթսի կարողությունը կազմել է 110 մլրդ դոլար։

Amazon-ի բաժնետոմսերը, Պենտագոնի մրցույթի արդյունքների հայտարարումից հետո, նվազել են մոտ 2 տոկոսով, ինչի արդյունքում Բեզոսի կարողությունը կազմել է 108,7 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ