News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի շուկայում արտառոց թանկացում չկա, Նոր տարվա շեմին տավարի միսը, որի գինն արդեն բարձրացել է, որոշ չափով էլի  կթանկանա։

«Տավարի մսի գինը բարձրացել է մոտ 300 դրամով, հիմա խոզի ու ոչխար մսի գինն էլ կբարձրանա: Գլխաքանակը պակասել է շատ խիստ, չկա նաեւ  անասնակեր: Բռնում ու արագ մորթում են: Խոտը չորանում է, մարզպետարանները կերի կուտակումը չեն կարողանում կազմակերպել, արդյունքում՝ անասուններին դնում են դանակի տակ։ Ժամանակին համակցված կերեր եւ՛ Հայաստանում ենք պատրաստել, եւ՛ ստացել ենք Ռուսաստանից: Այդպիսով թե՛ քաշն էր ապահովվում, թե՛ կաթնատվությունը:

Ուղղակի այսօր դա ֆերմերների համար դժվար է, իսկ Կառավարությունն էլ իր գործը պատշաճ չի կատարում: Երեւանի  «Համակցված կերերի գործարանը» դեռ կա, այստեղ այդ ամենը կարելի է կազմակերպել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նշենք, որ հայաստանյան շուկայում տավարի միսը՝ ոսկորով, արժե 3350 դրամ,  տավարի աղացած միսը՝ 3290 դրամ:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հնդկաձավարի գինը սեպտեմբերից բարձրացել է՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ գուցե շատ չնչին  ու աննկատելի:

Քաղաքացիների հետ մեր զրույցից պարզվեց, որ, եթե նախորդ տարիներին որակյալ հնդկաձավարի գինը 800-ի սահմաններում էր տատանվում, ապա այսօր 820-910 դրամ է:

Ի դեպ՝ Հայաստանում սպառվող հնդկաձավարի գերակշիռ մասը ներմուծվում է Ռուսաստանից, եւ տեղի   լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին ամիսներին ռուսական արտադրության հնդկաձավարի գինը բարձրացել է 20-25 տոկոսով: Այս տարվա հոկտեմբերին մեկ կիլոգրամ հնդկաձավարի մեծածախ գինը Ռուսաստանում հատել է 40 ռուբլու շեմն այն պարագայում, երբ նախորդ տարվա նույն ամսին կազմել է 24–24.1 ռուբլի։ Իսկ  ֆերմերները թանկացումը պայմանավորել են այս տարվա ցածր բերքատվությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ