News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արգենտինայի ընտրված նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսն ուրբաթ հայտարարել է, որ մտադիր չէ երկխոսություն վարել Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի հետ, քանի որ նրան երկրի ներկայացուցիչ չի համարում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ես չեմ խոսի նրա հետ, ով չի ներկայացնում Բոլիվիան»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Ֆեռնանդեսն ասել էր, որ հարեւան երկրում տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում։

Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի՝ հաղթանակ է տարել Էվո Մորալեսը։ Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել է, որ չի ընդունում մրցակցի հաղթանակն առաջին փուլում։ Երկրում կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ եւ գործադուլներ։

Բանակը, ընդդիմությունը եւ արհմիությունները Մորալեսին կոչ արեցին հրաժարական տալ։ Նոյեմբերի 10-ին նա ասաց, որ թողնում է նախագահի պաշտոնը՝ իրավիճակը բնութագրելով որպես պետական հեղաշրջում։ Երեքշաբթի Մորալեսը մեկնեց Մեքսիկա, որի իշխանությունները նրան քաղաքական ապաստան տրամադրեցին։

Նույն օրը Սենատորների պալատի փոխխոսնակ Ժանին Անյեսը հայտարարեց, որ ստանձնում է նախագահի պարտականությունների կատարումը։ Սահմանադրական դատարանը հաստատեց իշխանությունը հանձնելու օրինականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ