News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կիեւում նկատվել է տղամարդ, որը զբոսանքի էր դուրս բերել ընձառյուծի։ Այս մասին տեղեկացրել է UAnimals կենդանապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է 112.ua-ն։

«Անցորդները Կիեւում նկատել են մի տղամարդու, որը հաստատ զբոսանքի էր դուրս բերել ընձառյուծի։ Այդ տեսակը չի կարող եւ չպետք է ընտանի կենդանի լինի։ Ավելին, ընձառյուծները վտանգավոր կենդանիներ են, եւ նման «զբոսանքները» սպառնալիք են կրում ինչպես ընձառյուծի, այնպես էլ անցորդների համար»,- նշել են կենդանիների պաշտպանները։

Ընձառյուծով մարդը նկատվել է Բուսաբանական այգու մոտ, Նազարովյան եւ Լեւ Տոլստոյի փողոցների խաչմերուկում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ