News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Mister Auto ընկերությունը հետազոտություն է իրականացրել ըստ 15 տարբեր չափորոշիչների եւ պարզել, թե որ քաղաքներն են ավելի հարմարեցված վարորդներին եւ որոնք, ընդհակառակը, կարելի է անվանել ամենավատը վարորդների համար, գրում է «Մոտոր»-ը։

Ընկերության փորձագետները հավաքել են տվյալներ երեք հիմնական չափորոշիչներով՝ ենթակառուցվածք, անվտանգություն եւ տարեկան ավտոմեքենայի ծախս։ Սկզբում դիտարկել են հարյուրավոր քաղաքներ, բայց հետազոտության արդյունքներով կազմվել է «շորթ-լիստ» 100 քաղաքից։

Այդ քաղաքներում իրավիճակն ավելի մանրամասն են ուսումնասիրել՝ հետազոտելով բնակչության մեկ շնչին ընկնող մեքենաների թիվը, միջին օրական կուտակումները, ճանապարհների եւ հանրային տրանսպորտի որակը, մահացության գործակիցը 100 հազար բնակչի հաշվով, կայանման եւ բենզինի արժեքը։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 15  տարբեր գործոն։

Արդյունքում՝ վարորդների համար լավագույն քաղաքներն են.

1.           Քալգարի, Կանադա

2.           Դուբայ, ԱՄԷ

3.            Օտտավա, Կանադա

4.            Բեռն, Շվեյցարիա

5.            Էլ Պասո, ԱՄՆ

6.            Վանկուվեր, Կանադա

7.           Գյոթեբորգ, Շվեդիա

8.            Դյուսելդորֆ, Գերմանիա

9.            Բազել, Շվեյցարիա

10.          Դորտմունդ, Գերմանիա

Մոսկվան աշխարհի ամենավատ քաղաքների շարքում տասներորդն է վարորդների համար։ Ճանապարհներին ագրեսիայի մակարդակը  Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի բարձր է, քան մասնակից ցանկացած քաղաքում՝ 98,46 կետ։ Լավագույն քաղաքներում այդ ցուցանիշը չի գերազանցում 20 կետը, իսկ ճապոնական Տոկիոյում եւ Օսակայում հավասար է մեկի։ Մոսկվայում ամենաբարձրերից է մահացության ցուցանիշը ճանապարհներին՝ 18 կետ։ Իրավիճակն ավելի վատ է միայն Լագոսում, Նիգերիա (26,20), Կալկաթայում, Հնդկաստան (22,60), Մումբայում, Հնդկաստան (22,60) եւ ամերիկյան Օռլանդոյում (23,40)։

Աշխարհի ամենավատ քաղաքների վարկանիշը վարորդների համար հետեւյալն է.

1.            Մումբայ, Հնդկաստան

2.            Ուլան Բատոր, Մոնղոլիա

3.           Կալկաթա, Հնդկաստան

4.            Լագոս, Նիգերիա

5.            Կարաչի, Պակիստան

6.            Բոգոտա, Կոլումբիա

7.            Սան Պաուլո, Բրազիլիա

8.           Մեխիկո, Մեքսիկա

9.            Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

10.          Մոսկվա, Ռուսաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ