News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, Գյումրիի Անի թաղամասի 51-ամյա բնակիչը Մայիսյան գյուղի դաշտերում ապօրինի պատրաստում եւ օգտագործում է թմրանյութ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը ժամը 20.30-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից կասկածվողին բերման են ենթարկել:

Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, երեք ներարկիչ, «Պիրալգին» գրառմամբ դեղատուփ, չոր սպիրտ, եւ թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Կասկածվողը հայտնել է, որ բենզինի, «Պիրալգին» տեսակի դեղահաբի եւ այլ նյութերի խառնուրդից թմրամիջոց էր պատրաստում` ներարկման միջոցով իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ