News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը

«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները»,-ասաց նա` նշելով, որ դեռ հայտնի չէ սպանության պատվիրատուն:

Նշենք, որ նրա սպանությունից հետո մամուլում լուրեր  տարածվեցին, թե Բոլյանը կազմակերպել է Անդրանիկ Հարությունյանի սպանությունըԼ

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը սպանվել է Մոսկվայի հարավ-արեւմուտքում։

Երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի  իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում եւ գլխին, ու դիմել փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ