News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարարությունն սկսել է արտադրել լազերային թնդանոթներ հակաօդային պաշտպանության համար, տեղեկացնում է Tasnim-ը։

Նոր զենքի մասին հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության փոխնախարար, գեներալ Ղասեմ Թաղիզադեն։

Ինչպես տեղեկացրել է գեներալը ԶԼՄ-ներին, Իրանը տեխնիկական նոու-հաուն ձեռք է բերել հակառակորդների քվադրոքոփթերների եւ փոքր ավիացիայի միավորների վերացման նպատակով։

Նա նշել է, որ նոր թնդանոթներն արդեն լաբորատոր փորձարկում են անցել եւ հիմա արդեն դրվել են հարահոսային արտադրության։

Թաղիզադեն նշել է նաեւ ցամաքային բազավորման թեւավոր հրթիռների հեռահարության եւ ճշգրտության ընդլայնման մասին՝ նոր թվային քարտեզագրական համակարգի օգնությամբ, որի փորձարկումները կավարտվեն առաջիկայում։

Նա նաեւ տեղեկացրել է, որ գործադրվում են ջանքեր «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռների մշակման ուղղությամբ՝ ավելացնելով, որ այժմ Իրանը մտնում է համաշխարհային առաջատար տերությունների հնգյակի մեջ հրթիռային ճյուղում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ