News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 17-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի է ունենալու High class party: Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.

Սիրելի ուսանողներ, նոյեմբերի 17-ին՝ ժ.17:30-ից սկսած, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում (GTC), Ուսանողների միջազգային օրվան նվիրված, տեղի կունենա HIGH CLASS PARTY։ Քանի որ տեղերը սահմանափակ են, յուրաքանչյուր ուսումնական հաստատության հատկացվել է հրավերքի հնարավորություն՝ ըստ Գյումրիում սովորող ուսանողների համամասնության: HIGH CLASS PARTY-ին մասնակցելու համար դուք պետք է լինեք ուսանող, գրանցվելու համար դիմեք ձեր ուսումնական հաստատության ուսխորհուրդ, փարթիին ներկայանաք անձը հաստատող փաստաթղթով եւ ձեր հագուստի վրա ունենաք ազգային խորհրդանիշ համարվող էլեմենտ:

HIGH CLASS PARTY․ ցույց տանք, թե որն է իրական HIGH CLASS-ը»:

Միջոցառման կազմակերպիչները նշում են՝ HIGH CLASS PARTY-ին ապաքաղաքական միջոցառում է եւ նվիրված է Ուսանողների միջազգային օրվան, իրենից ներկայացնում է պարահանդես, որին հրավիրվելու է Շիրակի մարզի առավելագույնը 300 ուսանող:

Միջոցառմանը ներկա են լինելու 3 DJ-ներ Երեւանից»:

Տպել
Ամենաշատ