News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԴՈւԱԽ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Ադրբեջանում հավաքների ազատության խախտումների, ոստիկանական բռնության եւ խոշտանգումների հետ»։

«Հոկտեմբերի 19-ի հանրահավաքում ոստիկանության զանգվածային բռնությունից ու ընդդիմության առաջնորդների խոշտանգումներից հետո ադրբեջանական հասարակության եւ միջազգային հանրության տարբեր խմբեր դիմել են Իլհամ Ալիեւի կառավարությանը՝ կոչ անելով հետաքննել այդ փաստերը։ Բայց Ադրբեջանի կառավարության վարքագիծն անցած շրջանում ցույց է տվել, որ իշխանություններն այս կոչերը լուրջ չեն ընդունել»,- ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 19-ին դաժան վերաբերմունքի կամ խոշտանգումների դեպքերից ոչ մեկը պաշտոնապես չի հետաքննվել։ Միեւնույն ժամանակ, ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի անդամ Թոֆիգ Յաղուբլուն, որը ձերբակալվել է 30 օրով եւ ենթարկվել խոշտանգումների հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո, երկրորդ անգամ է բախվել բռնության սպառնալիքների ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակցի կողմից։

Նույնպիսի սպառնալիքների են ենթարկվել Ժողովրդական ճակատ կուսակցության շատ անդամներ, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո։

Ձերբակալվածների բողոքարկումները չեն բավարարվել։ Ավելին, երկու ընդդիմադրի, ներառյալ Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Սեյմուր Խազան, ձերբակալության ժամկետները ավելացվել են՝ 15-ից հասնելով 30-ի։

ԴՈւԱԽ  համակարգող կենտրոնի անդամ, հայտնի իրավաբան Վիդադի Միրքամալը ենթարկվել է շանտաժի նրան վարկաբեկող «վիդեոյով»։

ԴՈւԱԽ համակարգող կենտրոնի մեկ այլ անդամի՝ Գյուլթեքին Հաջիբեյլիի Ֆեյսբուքի էջը կրկնակի կիբեռգրոհի է ենթարկվել, եւ տվյալները հեռացվել են, իսկ տասնյակ բաժանորդներ արգելափակվել են։

Իշխանությունները շարունակել են խախտել հավաքների ազատության իրավունքը եւ չեն համաձայնել, որ նոյեմբերի 10-ին «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ակցիա իրականացնի քաղաքի գծում, իսկ նրա նստացույցը նոյեմբերի 12-ին դաժանաբար ցրվել է։

Չնայած հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո Եվրոպական միությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպայի խորհուրդը, Freedom House, Human Rights Watch եւ մի շարք այլ կազմակերպություններ դիմել են պաշտոնական Բաքվին՝ կոչ անելով «ապահովել հավաքների ազատությունը», «դադարեցնել ոստիկանության բռնությունները», դա անուշադրության է մատնվել։

Կարծիքը, որն արտահայտել է նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 12-ին այն մասին, թե «վերջին տարիներին ձեռք է բերվել մեծ առաջընթաց դեմոկրատիայի զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», հաստատում է, որ քաղաքական բռնաճնշումները եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումները երկրում արտոնված են անձամբ նրա կողմից։

Ազգային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանի ժողովրդին հրապարակավ բողոքել զանգվածային բռնության եւ խոշտանգումների դեմ, իսկ միջազգային հանրությունը պետք է որդեգրի ավելի վճռական դիրքորոշում, որպեսզի պաշտոնական Բաքվին մղի հետաքննելու բռնության եւ խոշտանգումների դեպքերը։

Ազգային խորհուրդը կարծում է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպական միությունը, պետք է հասցեական պատժամիջոցներ մտցնեն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները, արտոնում եւ կիրառում խոշտանգումներ Ադրբեջանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ