News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անգլիական Քենթ կոմսությունում խանդոտ տղամարդը փորձել է լուսամուտից գցել հղի ընկերուհուն՝ Facebook-ում «լայքի» պատճառով, որը աղջկա լուսանկարի տակ դրել է ինչ-որ տղամարդ, գրում է Mirror-ը։

31-ամյա Էշլի Բրազիերը հարվածել է կնոջ դեմքին նրա իսկ հեռախոսով, մեղադրել է դավաճանության մեջ եւ փորձել է դուրս նետել նրան լուսամուտից։ Երբ նախաձեռնությունը չի հաջողվել, կատաղած զուգընկերը փորձել է խեղդամահ անել կնոջը։

Այնուհետեւ նա հարվածել է ընկերուհուն՝ կոտրելով նրա կողոսկրը, որը ծակել է թոքը։

Դրանից հետո նա մերկացրել է զոհին եւ փակել նրան սենյակում։

Կինը հոսպիտալացվել է եւ միայն հարձակումից հետո է իմացել իր հղիության մասին։

Նշվում է, որ դա Բրազիերի մոտ խանդի առաջին բռնկումը չէ։

Ավելի վաղ, իր ընկերուհու հետ հյուրընկալվելիս, կրկին կասկածել է դավաճանության մեջ, վիրավորել եւ ծեծել է նրան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ