News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ճապոնիան մերժել է ամերիկյան զորամիավորմանը պահելու ծախսերը մի քանի անգամ ավելացնելու ԱՄՆ-ի պահանջը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը հուլիսին Ճապոնիա կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններին էր փոխանցել այն ժամանակվա նրա օգնական Ջոն Բոլթոնը։ Տոկիոյում, ինչպես նշում է Kyodo-ն, այդ գաղափարն անվանել են ոչ իրականանալի՝ մատնացույց անելով այն, որ ԱՄՆ-ի դաշնակիցների մեջ ամերիկյան զորամիավորման համար Ճապոնիայի ծախսերն առանց այդ էլ ամենաբարձրն են։

2021թ․ մարտին լրացող համաձայնագրի շրջանակներում Տոկիոն մոտ 1,8 մլրդ դոլար է ծախսում իր տարածքում գտնվող 54 000 ամերիկյան զինվորականների համար, որոնց կեսը տեղակայված է հարավային Օկինավա կղզում։ Ինչպես տեղեկացվում էր նախկինում, Վաշինգտոնը պահանջում է նոր համաձայնագրի մեջ ներառել այդ գումարի քառապատկումը՝ հասցնելով այն համարյա 8 մլրդ դոլարի։ Նման պահանջներ են ներկայացվել նաեւ Կորեայի Հանրապետությանը։

Թրամփը նաեւ բազմիցս ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին հայտարարել է իրենց պաշտպանական ծախսերը ավելացնելու անհրաժեշտության մասին։ Դեռեւս 2016թ․ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը չպետք է վճարի այլ երկրների անվտանգության ապահովման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել